«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն
7-րդ գումարման խորհրդարանում ԲՀԿ խմբակցության կազմում ընդգրկված է 26 պատգամավոր: Նրանցից 17-ը պատգամավոր է եղել նաև նախորդ գումարման խորհրդարանում: Կանայք խմբակցությունում 5-ն են, անկուսակցականները՝ 2-ը:
Խմբակցության ղեկավարը Գագիկ Ծառուկյանն է, քարտուղարը՝ Արման Աբովյանը:
ԲՀԿ-ն ԱԺ նախագահությունում զբաղեցնում է օրենքով ընդդիմությանը վերապահված փոխխոսնակի աթոռը (Վահե Էնֆիաջյան), ԱԺ 11 մշտական հանձնաժողովներից 2-ի՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի (Նաիրա Զոհրաբյան), ինչպես նաև Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի (Միքայել Մելքումյան) մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները:
Քաղաքական անցյալ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանում ներկայացված է 2007 թվականից՝ Ազգային ժողովի 4-րդ գումարումից: 2008 թվականին կոալիցիոն հուշագիր է ստորագրել ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի, 2011թ-ին՝ ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի հետ: 5-րդ գումարման խորհրդարանում ԲՀԿ-ն իրեն հռչակել է այլընտրանքային ուժ, 6-րդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիային մաս չի կազմել: 2018թվի հոկտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջև հուշագիր է ստորագրվել 7-րդ գումարման Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
Նախորդ բոլոր գումարումներում «Բարգավաճ Հայաստանը» եղել է խորհրդարանի մեծությամբ երկրորդ ուժը: Ամենամեծ խմբակցությունը ունեցել է 5-րդ գումարման Ազգային ժողովում՝ 37 պատգամավոր, ամենափոքրը՝ 4-րդ գումարումում՝ 25 պատգամավոր: Նախորդ՝ 6-րդ գումարման Ազգային ժողովում խմբակցությունն ուներ 31 անդամ:
Նստաշրջաններ
Անուն | Կողմ | Դեմ | Ձեռնապահ | Չի քվեարկել | Բացակա | Հարցեր | Ելույթներ | |
---|---|---|---|---|---|---|---|---|
![]() |
Աբովյան Արման Վլադիմիրի | 601 | 62 | 15 | 109 | 191 | 62 | 91 |
![]() |
Աղաբաբյան Արայիկ Ռազմիկի | 667 | 70 | 21 | 100 | 120 | 1 | 0 |
![]() |
Առուստամյան Նորա Սեդրակի | 492 | 45 | 12 | 111 | 318 | 2 | 1 |
![]() |
Բաբայան Էդուարդ Վլադիմիրի | 346 | 25 | 6 | 109 | 492 | 0 | 0 |
![]() |
Բագրատյան Սերգեյ Պապաշի | 629 | 61 | 74 | 74 | 140 | 107 | 99 |
![]() |
Գեւորգյան Քաջիկ Նահապետի | 528 | 53 | 9 | 111 | 277 | 0 | 0 |
![]() |
Գրիգորյան Արթուր Գրիշայի | 550 | 49 | 19 | 157 | 203 | 11 | 12 |
![]() |
Գրիգորյան Վարդեւան Ֆաբրիցուսկի | 460 | 43 | 10 | 80 | 385 | 17 | 7 |
![]() |
Դալլաքյան Արթուր Ալբերտի | 608 | 59 | 28 | 131 | 152 | 1 | 8 |
![]() |
Զոհրաբյան Նաիրա Վահանի | 561 | 57 | 12 | 134 | 214 | 13 | 55 |
![]() |
Էնֆիաջյան Վահե Սարգսի | 564 | 46 | 14 | 128 | 226 | 23 | 46 |
![]() |
Իսայան Շաքե Ռոբերտի | 541 | 54 | 18 | 85 | 280 | 5 | 14 |
![]() |
Ծառուկյան Արտյոմ Ռաֆայելի | 613 | 60 | 26 | 78 | 201 | 11 | 14 |
![]() |
Ծառուկյան Գագիկ Կոլյայի | 258 | 17 | 4 | 47 | 652 | 0 | 2 |
![]() |
Հայրապետյան Ջանիբեկ Սերոբի | 654 | 63 | 19 | 105 | 137 | 0 | 0 |
![]() |
Ղուկասյան Վարդան Կոլյայի | 253 | 17 | 9 | 52 | 647 | 1 | 1 |
![]() |
Մադաթյան Հրանտ Ռոբերտի | 506 | 46 | 15 | 139 | 272 | 3 | 0 |
![]() |
Մանուկյան Դավիթ Անդրանիկի | 370 | 31 | 8 | 68 | 501 | 0 | 0 |
![]() |
Մելքումյան Միքայել Սերգեյի | 577 | 55 | 20 | 86 | 240 | 170 | 177 |
![]() |
Ուրիխանյան Տիգրան Խաչատուրի | 409 | 20 | 36 | 157 | 356 | 12 | 5 |
![]() |
Պետրոսյան Գեւորգ Վոլոդյայի | 474 | 35 | 17 | 121 | 331 | 12 | 36 |
![]() |
Պողոսյան Կարինե Համլետի | 661 | 62 | 20 | 91 | 144 | 10 | 1 |
![]() |
Սողոմոնյան Սողոմոն Սերյոժայի | 512 | 41 | 8 | 118 | 299 | 0 | 0 |
![]() |
Ստեփանյան Տիգրան Վաչիկի | 589 | 58 | 19 | 133 | 179 | 0 | 0 |
![]() |
Վարդանյան Վարդան Նահապետի | 541 | 52 | 20 | 81 | 284 | 3 | 13 |
![]() |
Տոնոյան Իվետա Սասունի | 577 | 52 | 9 | 114 | 226 | 3 | 6 |