
Մոնիտորինգ
-
Խորհրդարանի պատմության մեջ առաջին անգամն էր, որ նոր խորհրդարանի ձևավորման նպատակով անցկացված ընտրություններից հետո հին խորհրդարանը նիստեր է հրավիրում, օրենքներ ընդունում։ Աննախադեպ էր նաև այդ նիստերը հրավիրելու նպատակը՝ կիսատ չթողնել, ամբողջությամբ ընդունել միայն առաջին ընթերցում անցած նախագծերը․ արտահերթի օրակարգում կառավարության ու հիմնականում իմքայլական պատգամավորների անավարտ նախաձեռնություններն էին։ Մանրամասն
-
Վարչապետ կնշանակվի Նիկոլ Փաշինյանը, բայց նշանակումը կարող է հետաձգվել
Եթե ամեն ինչ հարթ ընթանար, և «Հայաստան» դաշինքը չդիմեր Սահմանադրական դատարան, նոր խորհրդարանի առաջին նիստը կկայանար հուլիսի 5-ին՝ նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո՝ երկրորդ երկուշաբթի օրը, ինչպես սահմանում է ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը։ Սակայն երբ երկրում վիճարկվում են ընտրությունների արդյունքները, ապա ԱԺ անդրանիկ նիստը անորոշ ժամանակով հետաձգվում է։ Մանրամասն -
Ընտրություններն ավարտված են, ու ամեն ինչ խաղաղ է հայրենիքում․ Հովիկ Աղազարյան
-Իսկ սպասո՞ւմ էիք, որ ձեր ընդդիմությունը խորհրդարանում կլինի Քոչարյանի ղեկավարած դաշինքը: Հոգեբանորեն պատրա՞ստ եք նրանց ընդունել որպես ընդդիմադիր գործընկեր:
-Իհարկե, պատրաստ ենք: Պատերազմից հետո ստեղծված իրավիճակում Քոչարյանի շուրջը հավաքված կուսակցականները, անհատները վիրավորանքով էին խոսում մեր մասին, Լևոն Տեր-Պետրոսյանն էր գուժում, որ ընտրություններից հետո քաղաքացիական պատերազմ կլինի, կլինեն բախումներ:
Մանրամասն -
Քոչարյանի՝ խորհրդարանում լինելուց բան չի փոխվի
- Ասում եք՝ իշխանավորը պետք է զուսպ լինի, խոշորացույցի տակ լինի, բայց Օձունի գյուղապետը հայտարարել է, որ «Հայաստան» դաշինքին սատարելու համար իրեն կանչել են Լոռու մարզպետարան և ստիպել են հրաժարական տալ: Իսկ երբ հրաժարվել է, մարզպետի հետ միասն իրեն ծեծի են ենթարկել:
- Ես տեղյակ չեմ այդ մասին, չգիտեմ, թե դա որքանով է իրականությանը համապատասխանում:
Մանրամասն -
8-րդ գումարման Աժ-ում կլինի 3 ուժ
Ընտրություններին մասնակցած 25 ուժերից անցողիկ շեմը հաղթահարել են միայն երկու ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Հայաստան» դաշինքը։ «Պատիվ ունեմ»-ը չի հաղթահարել դաշինքի համար պահանջվող 7 տոկոս շեմը, ստացել է ձայների ընդամենը 5,23 տոկոսը, բայց որպես ամենաշատ քվե ստացած երրորդ ուժ, կմտնի խորհրդարան: Մանրամասն