
Մոնիտորինգ
-
7,6 տոկոս տնտեսական անկում, 7 մլրդ 968 մլն դոլար կամ ՀՆԱ-ի նկատմամբ 63.5 տոկոս պետական պարտք, ինչը նախորդ տարվա համեմատ ավելացել է 13,5 տոկոսով: Հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 561 մլրդ դրամ, ծախսերը՝ 1 տրիլիոն 895 մլրդ դրամ: Արձանագրվել է մոտ 5 տոկոս կամ 334 մլրդ դրամի պակասուրդ: Մանրամասն
-
Երկրորդ արտահերթը՝ մասնակիցների ռեկորդային թվով
Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն անկախ Հայաստանի նախորդ ընտրություններից առանձնանում են մի քանի տարբերություններով։ Նախ, սա երկրորդ անընդմեջ արտահերթ ընտրությունն է, և կարևորը` այն տեղի է ունենում պատերազմում պարտություն կրելուց հետո, և վերջապես, երբեք խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի թիվն այսքան մեծ չի եղել։
ԿԸՀ արխիվում պահպանված է ամբողջական տեղեկատվություն 1999-2018թթ. ընտրությունների վերաբերյալ։ Համաձայն այդ տվյալների՝ 1999թ. ԱԺ ընտրություններին մասնակցել են 22 քաղաքական ուժեր` կուսակցություններ ու դաշինքներ, 2003թ.`21, 2007թ.` 23 քաղաքական ուժ: Այնուհետև այդ թիվը գնալով նվազել է, 2012թ.` 9 քաղաքական ուժ , 2017թ.` նորից 9 քաղաքական ուժ և 2018թ.`11 քաղաքական ուժ:
Մանրամասն -
Սահմանային վիճակի քննարկումը խորհրդարանում և խորհրդարանից դուրս
Անվտանգության խորհրդի նիստը ուղիղ հեռարձակվեց հեռուստատեսությամբ: Նիստին մասնակցում էին ԱԺ նախագահը, 3 խմբակցությունների ներկայացուցիչներ, ԱԺ պաշտպանության-անվտանգության հարցերի և արտաքին հարաբերությունների նախագահները: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հատուկ առաջարկ ունի: Դրա էությունը հետևյալն էր. կողմերը պայմանավորվում են, որ Հայաստանի ու Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից մշտական տեղակայման վայրեր, սահմանագծի երկայնքով տեղակայվում են միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող: Մանրամասն -
ՀԱՊԿ-ի «անգործությունը» և «հակառուսական պրոպագանդան»՝ Հայաստանի ԱԺ-ում
Մայիսի 25-ին Ազգային ժողովն աշխատանքն սկսեց մի քանի փորձից. թեպետ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը երկար բոյկոտից հետո ներկայացել էր նիստին, այնուամենայնիվ, նիստի մեկնարկի համար խորհրդարանում անհրաժեշտ քվորում չապահովվեց: Մանրամասն -
ԱԺ մեծամասնությունն ընդդիմության նախագիծը քննարկեց, բայց չընդունեց
Մայիսի 20-ին, շաբաթը չլրացած, Ադրբեջանի զինուժի ՀՀ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակի պատճառով Ազգային ժողովը երկրորդ արտահերթ նիստը հրավիրեց: Այս անգամ նույնպես նախաձեռնությունը ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններինն էր, կրկին խորհրդարանական մեծամասնությունն աջակցել էր նիստի կայացմանը: Մանրամասն