
Մոնիտորինգ
-
-
Նիկոլ Փաշինյանը վարչապետի թեկնածու է առաջադրվել 5 անգամ, 2 անգամ ընտրվել է, 2 անգամ՝ ոչ. կառաջադրվի ևս 2 անգամ
Արտահերթ երկու ընտրությունների անցկացման համար հրաժարական տված վարչապետը Նիկոլ Փաշինյանն է: Առաջին անգամ վարչապետի պաշտոնից նա հրաժարական տվեց 2018թ. հոկտեմբերի 16-ին՝ ընտրվելուց ընդամենը 5 ամիս անց:
Անցած երեք տարիներին Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում առաջադրվել է 6 անգամ: Մայիսի 3-ին չընտրվելու դեպքում մեկ շաբաթ անց կառաջադրվի 7-րդ անգամ:
Մանրամասն -
Երկու նախագիծ՝ հրատապ կարգով
Ապրիլի 28-ին ԱԺ-ն արտահերթ կարգով քննարկվեց և ընդունվեց երկու կարևոր նախագիծ: ԱԺ նիստը նույնպես արտահերթ էր՝ հրավիրված ԱԺ մեծամասնության նախաձեռնությամբ:
Փոփոխություններ էին առաջարկվում Քրեական և Հարկային օրենսգրքերում: Երկու նախագծերն էլ հեղինակել էին «Իմ քայլի» պատգամավորները, և միայն «Իմ քայլն» էլ ընդունեց դրանք: Քվեարկությանը չմասնակցեցին «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները, իսկ քննարկման ժամանակ ԼՀԿ-ականները միայն հարցեր տվեցին:
Մանրամասն -
Խորհրդարանը կարող է իմպիչմենտի ենթարկել ՀՀ նախագահին․ սահմանադրագետ
Ապրիլի 23-ին լրացավ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծն ստորագրելու՝ ՀՀ նախագահին Սահմանադրությամբ ընձեռված ժամկետը։ Դրանից սկսած՝ 5 օրվա ընթացքում փաստաթուղթը պետք է ստորագրի Ազգային ժողովի նախագահը: Մանրամասն -
3 չստորագրված օրենք՝ 1 շաբաթում․ 2-ը նախագահն ուղարկել է ՍԴ
Ապրիլի 12-ին, 15-ին և 17-ին, մեկ շաբաթում 3 անգամ, ՀՀ նախագահի աշխատակազմը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Նախագահը չի ստորագրի Ազգային ժողովի ընդունած 3 տարբեր օրենքներ։ Դրանցից մեկով փոփոխություններ էին կատարվել Դատական օրենսգրքում, երկրորդով՝ Քաղաքացիական օրենսգրքում, երրորդով՝ Ընտրական օրենսգրքում։ Այս օրենքներից (օրենսգրքերից) 2-ը՝ Դատական և Ընտրական, սահմանադրական օրենքներ են։ Երեք նախագծերն էլ ընդունվել են միայն խորհրդարանական մեծամասնության կողմ քվեարկությամբ։ Մանրամասն