
Մոնիտորինգ
-
Ազգային ժողովի փետրվարի 9-ին սկսված նիստերի օրակարգում 16 հարց էր, և դրանցից ոչ մեկը չէր առնչվում պատերազմով պայմանավորված իրողություններին: Այս մասին դեռ օրակարգը չհաստատված՝ խոսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ հիշեցնելով, որ եռակողմ հայտարարության իրագործման ավարտին մնացել է 4 տարի 8 ամիս և 19 օր, հետո Ադրբեջանը ռուս խաղաղապահներից կարող է պահանջել դուրս գալ Արցախից: Պատգամավորը հարցրեց. «Ուզում եմ իմանալ՝ արդյունավետ օգտագործո՞ւմ ենք մեր ժամանակը: Նայում եմ օրակարգին, որտեղ 16 հարց է ընդգկված և ուզում եմ գտնել գեթ մեկ հարց, որը ադեկվատ է մեր առջև ծառացած մարտահրավերներին»: Մանրամասն
-
Առանց անանուն աղբյուրների և էթիկայի հանձնաժողովով
- Ձեր խմբակցության նախկին լրագրող պատգամավորներով շրջանառության մեջ եք դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որը, ըստ տրվող գնահատականների, նաև սահմանափակումներ է բերելու: Ինչո՞ւ հենց նախկին լրագրողներդ որոշեցիք փոխել օրենքը:
- Մենք որևէ հնարավորություն կամ իրավունք չենք սահմանափակում: Ասում ենք՝ կան տեղեկատվության աղբյուրներ, որոնց ստեղծողի, ստեղծման վայրի և կառավարման մասին որևէ մեկը տեղեկություն չունի: Մենք չենք անդրադարձել տեղեկատվության տարածման դրույթին:
Մանրամասն -
-
Ոստիկանությունը՝ Ներքին գործերի նախարարություն
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ են սպասվում: Գործող 12 նախարարություններին ավելանալու է ևս մեկը՝ Ներքին գործերի նախարարությունը: Կառավարության կառուցվածքի վերջին փոփոխությունը կատարվել է 2019 թվականին: Դրա արդյունքում նախարարությունների՝ 2018 թվականին սահմանված թիվը՝ 17-ը, կրճատվել ու դարձել է 12:
Ներքին գործերի նախարարությունը Հայաստանի կառավարությունում նորություն չի լինի: Անկախ Հայաստանում անցում Նախարարությունից Ոստիկանություն և հակառակը՝ էլի է եղել:
Մանրամասն -
«Դուք ավելի վատն եք». Մարուքյանի վերջին շանսն արդյունք չտվեց
Հունվարի 18-ին աշխատանքն սկսեց 7-րդ գումարման Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանը: Նստաշրջանը նոր է, բայց նույնն է մթնոլորտը խորհրդարանի դահլիճում՝ ընդդիմությունը չի վստահում իշխանությանը, իշխանությունը շարունակում է շրջանցել ընդդիմության բողոքն ու դժգոհությունը: Վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջը և օր առաջ հայ գերիների վերադարձի հարցը իշխանություն-ընդդիմություն փոխադարձ մեղադրանքների առանցքում էին: Մանրամասն