Օրենսդրական փոփոխությունների աշխատանքային խմբի նպատակը ընտրակարգի փոփոխությամբ խաղի նոր կանոնների հաստատումն է: Խմբի համակարգող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի խոսքով՝ խնդիր ունեն ձևավորել նոր քաղաքական դաշտ. «Հեղափոխությունից հետո պետք է փոխվի խաղի այն հաստատված կանոնը, որ հաղթողը ստանում է ամեն ինչ: Նախկինում չի եղել այնպես, որ մեկ կուսակցություն համամասնական ընտրակարգով իսկապես ստանա ձայների մեծամասնություն. բացառություն են 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Այս ԱԺ-ի խնդիրն է հենց վերափոխել այդ խաղի կանոնները: Դրա մի մասն էլ «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունն է»:
Մանրամասն