Մոնիտորինգ

  • Պատժամիջոցների խստացո՞ւմ, թե՞ գաղութի ուղեգիր

    Պատժամիջոցների խստացո՞ւմ, թե՞ գաղութի ուղեգիր

    ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 5-ին քննարկել է կառավարության ներկայացրած՝ ընտրակեղծիքների համար սահմանված պատժամիջոցների խստացմանը վերաբերող նախագծերի փաթեթը: Այն քննարկելու և ընդունելու համար կառավարությունը սեպտեմբերի 6-ին ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել: Գործադիրն ակնկալում է, որ փոփոխությունը կընդունվի և ուժի մեջ կմտնի մինչև սեպտեմբերի 23-ը՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները: Մանրամասն
  • Պատժամիջոցների խստացո՞ւմ, թե՞ գաղութի ուղեգիր

    Պատժամիջոցների խստացո՞ւմ, թե՞ գաղութի ուղեգիր

    ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 5-ին քննարկել է կառավարության ներկայացրած՝ ընտրակեղծիքների համար սահմանված պատժամիջոցների խստացմանը վերաբերող նախագծերի փաթեթը: Այն քննարկելու և ընդունելու համար կառավարությունը սեպտեմբերի 6-ին ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել: Գործադիրն ակնկալում է, որ փոփոխությունը կընդունվի և ուժի մեջ կմտնի մինչև սեպտեմբերի 23-ը՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները: Մանրամասն
  • Ինչո՞ւ չի ձևավորվում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը

    Ինչո՞ւ չի ձևավորվում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը

    2018թ. ապրիլի 10-ին ուժի մեջ է մտել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը, որի համաձայն պետք է սկսվեին հանձնաժողովի ձևավորման աշխատանքները: Այս հանձնաժողովը փոխարինելու է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին:

    Նոր հանձնաժողովը պետք է ունենա 5 անդամ, որոնք նշանակվում են Ազգային ժողովի կողմից: Այդ անդամներին մրցութային կարգով ընտրում է Աժ մրցութային հանձնաժողովը: «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի եզրափակիչ դրույթների համաձայն օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո 45 օրվա ընթացքում անցկացվում է հանձնաժողովի անդամների առաջին մրցույթը: Օրենքը ուժի մեջ է ավելի քան երկուսուկես ամիս, բայց ԱԺ-ն անգամ մրցութային խորհրդի ձևավորման մասին հայտարարություն չի արել:  Մանրամասն
  • Կուտակայինի պարտադիր բաղադրիչն ընդունվեց

    Կուտակայինի պարտադիր բաղադրիչն ընդունվեց

    Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է չգնալ հետաձգման ճանապարհով և 2018թ. հուլիսի 1-ից, ինչպես նախատեսվում էր, ապահովել կուտակային կենսաթոշակային համակարգի ամբողջական ներդրումը: 

    Խորհրդարանական 4 ուժերից 3-ը ժամանակին դեմ են եղել համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրմանը: Քվեարկությունից առաջ նրանք երկընտրանքի առջև էին՝ կո՞ղմ քվեարկել և դեմ գնալ նախկին սկզբունքներին, թե՞ դեմ քվեարկել այն կառավարության ներկայացրած նախագծին, որի ձևավորմանը մասնակցել են:  Մանրամասն
  • Նախընտրական շրջանում Ծառուկյանը որևէ բարեգործական ակցիա չի արել

    Նախընտրական շրջանում Ծառուկյանը որևէ բարեգործական ակցիա չի արել

    -«Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող նախագիծը, որը «Ծառուկյան» խմբակցության անդամները քննադատում են արդեն 1 շաբաթ, ընդգրկված է հունիսի 19-ի ԱԺ արտահերթ նիստի օրակարգում: Ձեր դիրքորոշումը այս նախագծի վերաբերյալ արդեն հստա՞կ է:

    -Մենք երևի հինգ հազար անգամ մեր դիրքորոշումը հայտնել ենք: Մենք ասել ենք, որ և՛ նախորդ, և՛ այս կառավարությանը մտահոգող խնդիրը, որը բարեգործությամբ քաղաքական դիվիդենտներ շահելուն է վերաբերում, ամբողջությամբ կարգավորվում է 2002թ. ընդունված «Բարեգործության մասին» օրենքով, ինչպես նաև Ընտրական օրենսգրքով: Ուստի, մինչև հունիսի 19-ի արտահերթ նիստը, հունիսի 18-ին, մենք կփորձենք այս նախագծի նման հրատապության հարցը քննարկել կառավարության մեր գործընկերների հետո, որպեսզի միասին լուծումներ գտնենք: Կստացվի՞, շատ ավելի լավ, չի՞ ստացվի, «Ծառուկլյան» խմբակցությունը, բնականաբար, այդ նախագծին կքվեարկի դեմ: Այս փոփոխությամբ առաջարկվում է ոչ ադեկվատ լուծում:

    Մանրամասն